Մերկասառույցի պատճառով մեքենան գլորվել է ձորը. 3 վիրավոր
Հունվարի 15-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 3.6 կմ-ում, մերկասառույցի հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:
«Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել