HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-ամյա Մնացականը ընկել է փոսը. նրա վիճակը բավարար է

Հունվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 8 հասցեում («Արենա» բոուլինգ-ակումբի ետնամասում` կիսակառույցի ներսում) փոսն է ընկել մի քաղաքացի, որին դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները փոսից դուրս են բերել 1990 թ. ծնված Մնացական Ստեփանյանին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter