HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տան բակում այրվել է 3 թանկարժեք մեքենա

Հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 5-րդ փո­ղո­ցի թիվ 8/11 տան բակում այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Ի.Աբգարյանին պատկանող տան բակում ամբողջությամբ այրվել են «Նիսսան Քուեսթ» մակնիշի 26 ՕՏ 076 պետհամարանիշի, «Մերսեդես Ս» մակնիշի 24 ՍՏ 981 պետհամարանիշի և «Ինֆինիտի» մակնիշի 29 ՍՏ 025 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Իսկ հունվարի 13-ին տեղեկատվություն է ստացվել, որ ավտոմեքենա է այրվում Տավուշի մարզում' Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 22-րդ կմ-ում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Ամբողջությանբ այրվել է Պտղունք գյուղի բնակիչ Հ.Արամյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 09 ՍՍ 432 պետհամարանիշի ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter