Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարին մասնակցում են 4 երկրի լավագույն շախմատիստներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա և հետևել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարին:
Հունվարի 8-ից մեկնարկած մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչև 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական և շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղա և աղջիկ:
Հուշամրցաշարի մյուս մասնակցիները Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի լավագույն շախմատիստներն են, այդ թվում 4 գրոսմայստեր: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, կվաստակեն Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք և կստանան դրամական պարգևներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել