HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խանութի աշխատակիցն այրվածքներ է ստացել

Երեկ՝ ժամը 11:40-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երևանյան խճուղու թիվ 14 հասցեում գտնվող խանութ-սրահում: Արվել է Ս. Մարտիրոսյանին պատկանող խանութ-սրահի գույքը` 100 քմ մակերեսով:

«Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը խանութ-սրահի աշխատակից, 1982թ.-ին ծնված Արման Սարգսյանը ստացել է դեմքի և վերին վերջույթների այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի Այրվածքաբանության կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել»,- տեղեկացնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter