Հրդեհ` Սոթքի ոսկու հանքի էլեկտրաենթակայանում
Երեկ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից ոսկու հանքի էլեկտրաենթակայանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.13-ին, մարվել` 20.25-ին: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ամբողջությամբ այրվել է էլեկտրաենթակայանի տրանսֆորմատորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել