HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառնալիքների եւ ազդեցությունների միջեւ

Թուրքիայի նախագահին տված հարցազրույցը «Շարք աուսաթ» օրաթերթին, առաջին հայացքով նորություն չի բերում Հայոց ցեղասպանության նկատմամբ Անգարայի պաշտոնական կեցուածքների վրա: Հետեւյալ կետերում կամփոփվեն նախագահ Կյուլին ասածները.-

ա.- Փորձ է կատարվում Թուրքիան ավելի ժողովրդավար երկիր համարելու, քան Ֆրանսիան: Ըստ նախագահին, թուրքական պետությունը հարգանքով է վերաբերվում պաշտոնական կեցուածքներից դուրս հայտնված տեսակետների կամ այլընտրանքային մտածողների նկատմամբ: Ֆրանսիան, նման օրենքի ընդունումով, հարգած չի լինի կարծիքի ազատությունը:

բ.- 1915-ի պատահարները կարող են որակվել «պատմական իրադարձություններ» եւ ոչ ցեղասպանություն: Այդ ժամանակաշրջանում թուրքերը շատ ավելի տառապած են, քան հայերը:

գ.- Նոյն ժամանակահատվածում, Եւրոպայի իսլամները ենթարկվեցին տեղահանության. տվին 3 միլիոն զոհ:

դ.- Պատմաբանների միացյալ հանձնախմբի կազմության առաջարկի վերարծարծում:

ե.- Եթե Ֆրանսիան որդեգրի օրինագիծը, տարբեր մարզերում գոյություն ունեցող հարաբերությունները պիտի ազդվեն:

Յուրաքանչյուր կետին վրա կարելի է կեդրոնանալ եւ հակափաստարկներով ջրել առաջադրված գաղափարները, որոնք նորություն չեն համենայն դեպս: Այստեղ նշելը պարզապես, թե փորձ է կատարվում ամբողջ Եւրոպայի տարածքին իսլամ ազգաբնակչությունների տեղահան եւ ջարդված լինելը ընդգծելու՝ որոշ դիտավորությամբ է անշուշտ:

Մոտեցումը՝ հարցը թրքական հարթութենեն համիսլամական հարթություն տեղափոխելու եւ Ֆրանսիայի նախաձեռնության համաեւրոպականացման փորձերը կանխարգիլելու նախանիշեր է պարփակում։

Անցնենք սակայն, որովհետեւ էականը վերջին կետն է էս դեպքում։ Վերջին կետով ուշագրավ տարբերություն, եթե ոչ հակասություն է երեվում վարչապետ Էրտողանի սպառնալիքներին եւ նախագահ Կյուլի արտահայտած «ե.» կետին միջեւ: Օրինագիծի առաջին հանգրվանի նախօրյակին վարչապետ Էրտողանի սպառնալիքներին առաստաղը բավական բարձր էր: Վարչապետ Էրտողանի վերագրվող ութ կետե բաղկացած սպառնալիքների եւ հակազդեցությունների հայտարարությունը փաստորեն գրեթե խզում էր երկու երկրների միջեւ եւ հարաբերությունների առկախումի համազոր առնվելիք քայլերի ծրագիր էր: Այժմ, խոսվում է հարաբերությունների վրա ունենալիք ընդհանուր ազդեցությունների մասին: Այն ալ գործընթացի երկրորդ հանգրվանի սեմին, մինչ առաջին հանգրվանի նախօրյակին հնչում էին ուժեղ սպառնալիքները:

Առաստաղի իջեցումը կարող է բացատրվել նախագահին եւ վարչապետին միջեւ միշտ երեւցող հայտարարությունների ոճային տարբերություններով: Այստեղ սակայն, հարցը բովանդակային է եւ ըստ էության:

Եթե առաջինը խոսւմ է շարունակական հարաբերությունների վրա ունենալիք հավանական ազդեցությունների մասին, երկրորդին նշած առկախումները խստորեն խնդրո առարկան են դարձնում Անգարա-Փարիզ միջպետական հարաբերությունները: Չմոռանանք, որ սպառնալիքը հայտարարողական մակարդակե անդին անցնելու շատ տվյալներ չի փոխանցում դիպաշարին հետեւողների մոտ: Այսուհանդերձ, ըստ էության, տարբերությունը ուշագրավ է:

Այս տրամաբանությունը կարող է մտածելու տեղիք տալ, որ պաշտոնական Անգարան համոզված է այս հանգրվանին իր կրելիք քաղաքական պարտության: Գեթ այս պահի դրությամբ ֆրանսիական կողմը ետդարձի ցուցանիշեր չի դրսեւորում: Այս կացութենեն նվազագույն առավելները ձեռք ձգելու փորձ է կատարում Անգարան: Արցախյան թղթածրարը կարող է դիտվել հավասարակշռումի խաղաքարտի վերածվելու դասակարգումի տակ:

Այս գործընթացներին զուգահեռ առայժմ հարցումի կարգով, թե ինչո՞ւ հայաստանյան մի լրատուամիջոց Ֆրանսիայի ծերակույտի քննարկումների նախօրյակին շրջանառության մեջ է դնում Երեւան-Անգարա գաղտնի բանակցությունների վերսկսման լուրը, որ անմիջապես կհերքվեր պաշտոնական Երեւանին կողմե:

Նախագահ Կյուլ այդ հարցին չէր անդրադարձած իր հարցազրույցում: Կարող էր հավելել պատմաբանների միացյալ հանձնախմբի կազմության առաջարկին:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter