HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միայնակ բնակվող տանտերը հիվանդանոցում է. հրդեհի բռնկման հանգամանքները դեռևս պարզված չեն

Հունվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի մի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով միայնակ բնակվող տանտերը' 1949 թ. ծնված Հակոբ Թովմասյանը, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը դեռևս չպարզված հանգամանքներում նշված տանը հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մասամբ այրվել է գույքը: Հրդեհը մարվել է նույն օրը: Հրդեհի պատճառները և նյութական վնասի չափը պարզվում են:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժամունքում նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter