«Չորրորդ ինքնիշխանություն». ու՞մ շնորհիվ ենք սաղ-սալամաթ
Գնահատելով իր ղեկավարած համակարգի գործունեությունը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե «մենք այսօր այստեղ կանգնած ենք. եթե այսօր ոչ մեկս սպանված ու գնդակահարված չէ մեզանից, եւ դուք ազատ խոսում եք, ապա դա նշանակում է, որ աշխատանքներ տարվում են»:
«ՉԻ»- Հիշու՞մ եք մեկ այլ Վլադիմիրի՝ Վիսոցկու տողերը. «А лишь один вопрос меня тревожит- кому сказать спасибо, что живой?»: Իսկ ահա մեզ այդ հարցը չպետք է մտահոգի. մենք գնդակահարված չենք եւ ազատ խոսում ենք բացառապես ՀՀ պանծալի ոստիկանության եւ անձամբ ընկ. Վ. Ս. Գասպարյանի շնորհիվ: Մեզ բոլորովին այլ հարց պետք է մտահոգի. մինչեւ նրա ոստիկանապետ նշանակվելն ինչպե՞ս է գոյատեւել հայ ժողովուրդը եւ դժնի պատմության երեքհազարամյա կոհակները ճեղքելով՝ հասել լուսավոր մեր օրերը: Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս են գոյատեւում այն ազգերը, որոնք Գասպարյան Վովա չունեն:
Չնայած՝ երեւի ամեն ազգ իր Գասպարյան Վովան ունի: Եթե չունենա՝ էլ ի՞նչ ազգ: Պարզապես մեր բախտը բերել է, որ առասպելական այդ հերոսը մեզ բաժին է հասել ծանր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել