
Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է մոտ 30 մարդ
Ճապոնիայում հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է մոտ 30 մարդ, ևս 48-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը:
Ջրհեղեղներ և սողանքներ են եղել Հիրոսիմա, Էհիմե, Օկայամա և Կիոտո պրեֆեկտուրաներում: Նշված շրջաններում բնական աղետի հետևանքով քանդվել են կամուրջները, իսկ փողոցները հեղեղվել են ջրով: Մի շարք բնակավայրերում ջրի մակարադակը հասել է մի քանի մետրի:
Բացի այդ, Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է Տոկիոյի շրջանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն ցունամիի հավանականության մասին հայտարարություն չի եղել:
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են 1.9 միլիոն մարդու տարհանման մասին: Երկրի վարչապետ Սինձո Աբեն հուլիսի 7-ին հանձնարարել է նախարարների կաբինետին հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել քաղաքացիներին փրկելու համար:
Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է 48 հազար զինծառայող, ոստիկան և հրշեջ ծառայության աշխատակից: Եվս 21 հազար զինծառայող գտնվում են պատրաստականության ռեժիմում: Բանակին հրամայված է ամբողջ բավարար ռեսուրսները ուղղել փրկարարական աշխատանքներին:
Մեկնաբանել