HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը վերականգնեց տեղեկատվություն ստանալու իր իրավունքը

Դեռևս 2009 թ. օգոստոսին ԹԻ ՀԿ-ը դիմել էր Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի մի շարք կանաչ տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Երբ Քաղաքապետարանը հրաժարվել էր տրամադրել այդ տեղեկատվությունը, և ԹԻ ՀԿ-ն  տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքով դիմել էր դատարան: ՀՀ վարչական դատարանը 2011թ. մայիսին բավարարել էր ԹԻ ՀԿ հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին տրամադրել հայցվող տեղեկատվությունը: 

Հիշեցնենք, որ ԹԻ ՀԿ-ը պահանջում էր 1998 թ. մինչ դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կանաչ տարածքների սահմանների փոփոխության մասին ՀՀ կառավարության կամ Երևանի քաղաքապետի որոշումների, կանաչ տարածքի առանձին հատվածները սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության և/կամ Երևանի քաղաքապետի որոշումների, կանաչ տարածքներում առկա շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և կանաչ տարածքներում տրամադրված շինարարության թույլտվությունների պատճենները: 

Բողոքարկելով ՀՀ վարչական դատարանի վճիռը` Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: 2011թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, իսկ 2011թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել են հօգուտ կազմակերպության կայացրած դատական ակտերի դեմ քաղաքապետարանի բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները, ինչի արդյունքում ուժի մեջ է մնացել ՀՀ վարչական դատարանի 11.05.2011թ. վճիռը:

Այսպիսով` Երևանի քաղաքապետարանը պարտավորվում է ԹԻ ՀԿ տրամադրել 1998 թ. մինչ դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կանաչ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter