HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քասախ գետում ջրահեղձվածի որոնողական աշխատանքները շարունակվում են

Երեկ ահազանգ է ստացվել, որ Քասախ գետում` Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանի հարակից հատվածում, երկու քաղաքացի են ընկել գետը, որոնցից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել, իսկ երկրորդ քաղաքացին` հավանական է` ջրահեղձվել է և որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը, փրկարական ջոկատը և 2 ջրասուզակ: Փրկարարների, ջրասուզակների, ոստիկանության և քաղաքացիների կողմից  իրականացվել են որոնողական աշխատանքներ: Ջրահեղձված,1961թ.-ին ծնված  Մանվել  Ավետիսյանի դին չի հայտնաբերվել, իսկ Աշտարակ քաղաքի հիվանդանոց տեղափոխված,1963թ.-ին ծնված  Աշոտ Կարապետյանի  առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter