
Նանտում ոստիկանի կողմից 22-ամյա երիտասարդի սպանությունից հետո անկարգություններ են եղել
Ֆրանսիական Նանտ քաղաքում ոստիկանը սպանել է 22-ամյա երիտասարդի, ինչից հետո բախումներ են սկսվել քաղաքացիների և իրավապահների միջև:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, քաղաքացիները ավտոմեքենաներ և շինություններ են այրել, այդ թվում առևտրի կենտրոն և գրադարան, իսկ ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Իրավապահները, ի պատասխան քաղաքացիների գործողությունների, արցունքաբեր գազ են կիրառել: Տեղի երիտասարդական կազմակերպությունները փորձել են հանգստացնել ցուցարարներին:
Ավելի ուշ Նանտի դատախազ Պյեր Սենեն «Ֆրանս-Պրես» գործակալությանը հայտնել է, որ մահացածը հետախուզվում էր 2017 թվականի հունիսի 15-ից «կազմակերպված հանցավոր խմբի կազմում կողոպուտի մասնակցելու և գողոնը թաքցնելու» կասկածանքով:
Նրա վարած մեքենան թմրանյութերի վաճառքի գործով հետաքննության շրջանակներում հաշվառված է եղել Նանտի ոստիկանության հատուկ բազայում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել