HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովսեփ Բեդեւյանը հինգ տարով ընտրվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպել է վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադարձել է վարչական արդարադատության չլուծված խնդիրներին։ Նա համոզմունք է հայտնել, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս դատարաններ են այն միջին օղակը, որն ապահովում է արդարադատության իրացումը դատական եռաստիճան համակարգում:

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի կողմից հաստատող տեսակետ է հնչել, որ դատավորների և դատարանների անկախությունը վարչական արդարադատություն իրականացնող մարմնի համար չափազանց կարևոր հարց է, և իրենք ողջունում են Բարձրագույն դատական խորհրդի հետևողականությունը՝ բացառելու ցանկացած սուբյեկտիվ միջամտություն: Առանձնակի կարևորվեց նաև կոռուպցիոն երևույթների դրսևորումների վերացումը արդարադատության ոլորտում:

Դատավորների կողմից բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ու դատական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն:

Քննարկում-խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է նաև Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով վերաքննիչ վարչական դատարանի նախագահ է ընտրվել Հովսեփ Բեդևյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter