HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրանսփարենսի Ինթերնեշնլ. Եվս մեկ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակակոռուպցիոն կենտրոնը Երևանի քաղաքապետարանի և Տարոն Մարգարյանի շուրջ օրերս զարգացող իրադարձությունների ֆոնին ցանկանում է հիշեցնել, որ դեռևս 2013թ., հիմք ընդունելով  hetq.am և ilur.am կայքերի հրապարակումները, դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել հրապարակումներում առկա տեղեկությունների իսկությունը, համադրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների հայտարարգրի տվյալները շրջանառվող տեղեկություններին, ինչպես նաև պարզել Տարոն Մարգարյանի առնչությունը մի շարք առևտրային ընկերություններին, այդ թվում` «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ին և վերջիններիս գործունեության հետ կապված շահերի բախման իրավիճակի առկայությունը:

ԲՊԱ էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ, սակայն քննության արդյունքում շահերի բախման իրավիճակ, ինչպես նաև հայտարարագրի և իրական գույքի/եկամուտների միջև անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter