
Խաբարովսկի երկրամասի արգելոցներից մեկում Հայաստանի քաղաքացուն պատկանող զինամթերքի գաղտնարան է հայտնաբերվել
«Заповедное Приамурье» ՌԴ դաշնային պետական բյուջետային հաստատության (ФГБУ) մասնաճյուղի աշխատակիցները սահմանապահների հետ միասին Խաբարովսկի երկրամասում գտնվող բնական արգելոցում զինամթերքի գաղտնարան են հայտնաբերել:
Հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ գաղտնարանը պատկանում է Հայաստանի քաղաքացու, ով գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ հանցավոր գործողություններ անելու համար, նշում է «Заповедное Приамурье»-ի կայքը:
Զինամթերքի գաղտնարանը հայտնաբերվել է «Хехцирский» դաշնային նշանակության պետական բնական արգելոցին հարակից լքված շինությունում:
«Պետական տեսչության և սահմանապահների կողմից կազմվել է արձանագրություն, զինամթերքը առգրավվել է, իսկ օրինախախտը հանձնվել է ոստիկանությանը: Դեպքի առթիվ հետաքննություն է անցկացվում»,- ասվում է «Заповедное Приамурье»-ի տարածած հաղորդագրությունում:
Լուսանկարում՝ «Хехцирский» արգելոցը
Մեկնաբանել