
Սամվել Բաբայանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից: Վերջինիս մեծ դժվարությամբ հաջողվեց մուտքի դարպասներից դուրս գալ, քանի որ ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիները ցանկանում էի վայրկյան առաջ ողջագուրվել նրան, շնորհավորել ու բարևել:
Հիշեցնենք, որ այսօր Վճռաբեկ դատարանն այսօր վճռեց բեկանել Բաբայանի և Իգլայի գործով մյուսների գործով դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, ինչպես նաև փոխել նրանց խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապված խափանման միջոցներով:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել