
Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համաձայանագիր են ստորագրել և ԶԼՄ-ներին են ներկայացրել ստորագրված փաստաթղթի տեքստը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ստորագրված հռչակագրում ներառված են հետևյալ չորս հիմնական կետերը.
- ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պարտավորություն են ստանձնում երկու երկրների միջև հարարաբերություններ հաստատելու՝ համաձայն այդ երկրների ժողովուրդների՝ խաղաղության և բարգավաճման հասնելու ցանկությունների,
- ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն համատեղ ջանքեր են գործադրելու Կորեական թերակղզում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար,
- ԿԺԴՀ-ն հաստատում է իր հավատարմությունը Փանմունջոմի հռչակագրին, որը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 27-ին, և ամբողջովին ազատում է Կորեական թերակղզին միջուկային զենքից,
- ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պարտավորություն են ստանձնում վերադարձնել ռազմագերիների և անհետ կորածների մասնունքները՝ ներառյալ արդեն իսկ նույնականացվածների մասունքները:
Բացի այդ, ԱՄՆ-ն, ի պատասխան Փհենյանի համաձայնությանը՝ ազատել թերակղզին միջուկային զենքից, երաշախովորում է Կիմ Չեն Ընի անձնական անվտանգությունը:
Այնուամենայնիվ, ստորագրված փաստաթուղթը չունի կոնկրետ դետալներ այն մասին, թե ինչպես է Հյուսիսային Կորեան ազատվելու միջուկային զենքից: Հայտարարության մեջ չի հիշատակվում նաև ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Չկա կետ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև խաղաղության համաձայնագրի կնքման մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովի արդյունքների մասին հայտարարել է, որ հանդիպումը չափազանց կարևոր էր և հագեցած: Նա հայտնել է նաև, որ պատրաստվում է Հյուիսասյին Կորեայի առաջնորդին Սպիտակ տուն հրավիրել:
Կիմ Չեն Ընն էլ համատեղ հռչակագրի ստորագրման ժամանակ նշել է, որ Թրամփի հետ հանդիպումը պատմական էր, ինչպես նաև ընդգծել է, որ ցանկանում է անցյալը հետևում թողնել: Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Թրամփին հանդիպման կայացման համար:
Լուսանկարը՝ SAUL LOEB/AFP/Getty Images
Մեկնաբանել