HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի պետական նախարարի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացրել է պետական նախարարի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառները, այս մասին հաղորդում են Արցախի պետնախարարի աշխատակազմից:

Ա. Հարությունյանը նշել է, որ իր որոշումը չի կայացրել պահի թելադրանքով և այդ մասին Արցախի Հանրապետության նախագահի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար քննարկումներ է ունեցել: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին ներքաղաքական գործընթացները՝ Արցախում ևս հանրային նոր պահանջներ են առաջացել տարբեր ոլորտներում փոփոխությունների վերաբերյալ: Այդ առթիվ Բակո Սահակյանի հետ երկար և մանրամասն քննարկում է եղել, և որոշում է կայացվել բարեփոխումներ սկսել առաջիկայում:

«Անցած տասը տարիների ընթացքում իշխանությանը հաջողվել է լուրջ արդյունքներ ապահովել տնտեսության զարգացման, ժողովրդագրական աճի բարձր տեմպերի ապահովման, սոցիալական խնդիրների լուծման ուղղություններով, սակայն հանրությանն այդ ամենը չի բավարարում, և անհրաժեշտ է նոր բարեփոխումների փուլ սկսել: Փոփոխությունների այդ շրջանը ես սկսում եմ ինձնից, բայց միևնույն ժամանակ հայտարարում եմ, որ չեմ հեռանում ակտիվ քաղաքականությունից: Ավելին, որպես Արցախի ամենամեծ քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ շարունակելու եմ ակտիվ դերակատարում ունենալ հանրապետությունում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ պետնախարարը նշել է, որ այս օրերին տեղի ունեցող կադրային փոփոխությունները դրա հետ ուղղակիորեն կապ չունեն, և պլանավորված բարեփոխումները ոչ թե մեկ-երկու ոլորտի են վերաբերում, այլ՝ ամբողջ կառավարման համակարգին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter