HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոսսելխոզնադզորի կողմից արգելված մթերքը Հայաստան չի վերադարձվել. ՍԱՊԾ

Նկատի ունենալով, որ մոտենում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

Ծառայությունը տեղեկացնում է, որ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40:

«Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա, ավելին, բոլոր պահանջների պահպանման դեպքում, արտահանման հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից Հայաստանից ներկրվող լոլիկի և վարունգի խմբաքանակի ներկրման արգելքին և արտահանողին վերադարձնելուց հետո այն ներքին շուկայում իրացնելու մասին շրջանառվող լուրերին, ապա տեղեկացնում ենք, որ նշված խմբաքանակը Հայաստանի Հանրապետության տարածք չի վերադարձվել: Անցնելով համապատասխան դասակարգում և վերամշակում՝ այն սահմանված կարգով արտահանվել է»,- գրված է նախարարության պարզաբանման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter