Դալմայի այգիներում հրդեհ է բռնկվել
Հունվարի 9-ին` ժամը 15.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դալմայի այգիներում» (Ծովակալ Իսակովի պողատայի կողմից) այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.46-ին, մարվել`15.53-ին: Երկու օջախներով այրվել է մոտ 1500 քմ մակերեսով եղեգնուտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել