
Եվրոպական միությունը ողջունել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը
ԵԱՀԿ մշտական խորհրդի ապրիլի 26-ի նիստում Եվրոպական միությունը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ»:
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ ԵՄ-ն ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ոստիկանության բաժիններ այցերի, բողոքների քննարկման և քաղաքացիների հետ առանձնազրույցների առնչությամբ՝ կարևորելով խոսքի ու կարծիքի, ինչպես նաև միավորումների ու խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել