HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանը կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային համաժողովին

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:

Կրթության նախարարների համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր:

Համաժողովին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter