Երկու պատահար Վանաձորում. վիրավորվել է 5 մարդ, այդ թվում 1 երեխա
Հունվարի 8-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի թիվ 4 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու և 2 տարեկան տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրից հեռանալուց հետո նույն ավտոմեքենան Վանաձորի Վարդանանց և Բաթումիի փողոցների խաչմերուկում բախվել է «Ռենո Դալյա Լոգան» մակնիշի ավտոմեքենայի և «ԳԱԶել-32213» երթուղային միկրոավտոբուսի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, ուղևորը և «ԳԱԶել-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել