Շրջվել է կարտոֆիլով լի բեռնատարը. տուժել է Վրաստանի քաղաքացի Մեհրաբը
Հունվարի 8-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայաքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ում շրջվել է «ԿամԱԶ» մակնիշի VAL 286 պետհամարանիշի, կարտոֆիլով բարձված բեռնատարը, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել վարորդը՝ Վրաստանի 41-ամյա քաղաքացի Մեհրաբ Լեժավան:
Հրշեջ-փրկարարների ուժերով տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել և «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Աշոցք գյուղի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել