HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորվել են շմոլ գազից, թունաքիմիկատից, ժավելի սպիրտից

Հունվարի 6-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձորի Նար-Դոսի փողոցի բնակիչներից ահազանգ է ստացվել շմոլ գազից թունավորման մասին: Կանչի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները շմոլ գազից թունավորված, 1981 թ. ծնված Սարգիս Դավթյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Շմոլ գազից թու­­նա­վորումով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ոստան գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Մարիաննա Հովհաննիսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հունվարի 8-ին ահազանգ է ստացվել, որ թունաքիմիկատային թունավորումով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 1942 թ. ծնված Ռենատա Հովհաննիսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հունվարի 8-ին տեղեկատվություն է ստացվել, որ աջրի (ժավելի սպիրտ) թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Սպարտակ Գևորգյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter