Սերժ Սարգսյանի այցը Արցախ
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում անասնաբուծական տոհմային կայան, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ԼՂՀ նախագահներն այնուհետ այցելել են Մարտակերտ շրջկենտրոնի հիմնանորոգված հիվանդանոց, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այսօր եղել են նաև Մաղավուզի քարածխի հանքավայրում, որտեղ նրանց ներկայացրել են քարածխի արդյունահանման ուղղությամբ նախատեսվող և ընթացիկ աշխատանքները:
Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են նաև 5.9 ՄգՎտ հզորությամբ «Թրղի-2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեիակցնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երևան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել