
Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և վերականգնել շուրջ 100 բրոնզե քանդակ․ աշխատանքների արժեքը հայտնի չէ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Երևանի քաղաքային պանթեոնում հայ մեծերի գերեզմաններից դեռևս 90-ական թվականների սկզբներին գողացված կամ վնասված բրոնզե քանդակների խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, Երևանի գլխավոր ճարտարապետին և Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ին հանձնարարել է գույքագրել և իրականացնել շուրջ 100 բրոնզե քանդակների վերականգնման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հաճախ է պայմանգիր կնքում Երևանի քաղաքապետարանի հետ՝ առանց հայտարարության բանակցային ընթացակարգով։ Ինչպես է վերնոնշյալ աշխատանքների համար ընտրվել ՀՈԱԿ-ը և ինչ է արժենալու 100 բրոնզե քանդակների վերականգնումը, քաղաքապետարանի հաղորդագրության մեջ հստակեցված չէ։
Մեկնաբանել