HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետգույքի վարչությունն առաջարկում է մասնավորեցնել Երևանի հենակետային բժշկական քոլեջը

ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն առաջարկում է մասնավորեցնել «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:

 Նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քոլեջը տարիներ շարունակ գործունեությունն իրականացրել է վարձակալած տարածքում, իսկ տարեցտարի ուսանողների թվի կրճատման արդյունքում պակասել է պետական բյուջեից ֆինանսավորումը, այն չի բավարարել կազմակերպության անհրաժեշտ ծախսերին, այդ թվում՝ տարածքի վարձակալության վճարմանը:

«Առաջարկությունը բխում է քոլեջում կրթության որակի բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման,  ինչպես նաև կրթական համակարգի  նոր մարտահրավերներին արձագանքելու, լրացուցիչ ֆինանսական ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից: Այն համահունչ է նաև կառավարության ստանձնած  պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքներին»,- ասված է նախագծում:

 Նախագծում նշվում է նաև, որ կրթական ծրագրեր իրականացնող ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության` կրթական ծրագրերի իրականացման կամ  հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը, այդ թվում՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր