HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն առաջարկում է արտաբյուջետային հաշիվ բացել ռազմաբժշկական հաստատությունների վճարովի ծառայությունների վճարումներով

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է բացել նախարարության ենթակա ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ՝ բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց ստացվող վճարների մուտքագրման ու ծախսերի իրականացման նպատակով:

Այս մասին օրենսդրական նախաձեռնության առաջարկը հրապարակված է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում:

Ըստ նախագծի՝ արտաբյուջետային միջոցները գոյանալու են պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց վճարումներից:

Նշվում է, որ արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվելու են պաշտպանության նախարարի կողմից հաստատված նախահաշվին համապատասխան՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմին խրախուսման ռազմաբժշկական հաստատությունների գործունեության ապահովման ուղղություններով:

Ինչ վերաբերում է ռազմաբժշկական հաստատությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմին արտաբյուջետային միջոցներից խրախուսման չափերը նախատեսելուն, ապա այն իրականացվելու է պաշտպանության և առողջապահության նախարարների համատեղ հրամանով սահմանվող ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգով:

Որպես նախագծի հիմնավորում է նշվում նախարարության ենթակա ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումն ու իրականացումը: Այլ կերպ ասած՝ նախագծի ընդունման պարագայում ռազմաբժշկական հաստատությունների ծառայություններից կարող են օգտվել ոչ միայն այս կամ այն կերպ ՊՆ-ի հետ փոխկապակցված անձինք ու վերջիններիս հարազատները, այլև յուրաքանչյուր քաղաքացի:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր