
Իսրայելական «Arkia» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան
Իսրայելական «Arkia» ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը: Այս մասին հայտնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել