
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Վերնիսաժում ընդլայնում է իր օբյեկտի տարածքը
Այս պահին Վերնիսաժում կրկին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Բանվորները ցեմենտով շաղախ են անում ծառերի արանքում, գազոնի մի մասն արդեն վերացել է, մի ծառ հայտնվել է տանիքի թիթեղի արանքում։ Մյուս տարի եւս կներկայացնենք, թե ինչքան է զավթվել Վերնիսաժի կանաչ տարածքից։
Մեկ տարի առաջ՝ 17 ապրիլի 2017
Ահա մեկ տարի առաջ մեր հրապարակած մեկնաբանությունը. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևի գիտի, որ հենց հիմա Վերնիսաժում ապօրինի շինարարություն է իրականացնում իր տեղակալ Դավիթ Օհանյանը։ Վերնիսաժում բոլորը գիտեն, որ այս օբյեկտը նրանն է։ Նախնական նախագծով այս շինության հետևի մասում կանաչ տարածք էր։ Հիմա այդ մի քանի մետրանոց կանաչ տարածքը վերացնում են։
Այսպես է դրվածքը Երևանում՝ ապօրինի կառուցում են, հետո օրինականացնում։ Սա Երևանի քաղաքապետարանի աշխատաոճն է։ Վերնիսաժը դանդաղ կվերածվի սննդի մեծ օբյեկտի, և ինչպես կարգն է՝ դրանց տերերը միմիայն պաշտոնյաներ են՝ իրենց զանազան ազգականների կամ ընկերների անուններով ձևակերպված»։
Այսօր՝ 22 մարտի 2018
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել