Սերժ Սարգսյանն այցելել է ԼՂՀ զորամասեր
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև Մարտունի շրջկենտրոնում «Սայաթ-Նովա» մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են փայտավերամշակման գործարան, որտեղ բրիկետների արտադրամասում ծանոթացել են բիովառելիքի արտադրության կազմակերպման գործընթացին:
Նախագահներն այցելել են նաև Շուշի-Կարմիր Շուկա բնակավայրերի խաչմերուկում գտնվող` կարծր վառելիքով գործող ջեռուցման կաթսաների պատրաստման արտադրամաս, ծանոթացել արտադրական գործընթացին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել