HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Լեռնայաին Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցներ,

Ահա եւ մոտենում է պահը հրաժեշտ տալու 2011 թվականին ու դիմավորելու Նոր տարին` հույսով ու հավատով, որ այն կլինի հաջող մեր ընտանիքների եւ մեր հայրենիքի համար: Դա իսկապես ընտանեկան տոն է, յուրօրինակ մի տոն, որը միավորում է բոլորիս, հեռու եւ մոտ գտնվող հարազատներին ու բարեկամներին, տոն` լեցուն անհուն սիրով ու ջերմությամբ:

Հենց այս ոգով ամրացած, շնորհիվ մեր ժողովրդի միասնականության ու համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության` կարողանում ենք լուծել հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ այսօր արդեն ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ:

Վստահ եմ, որ գալիք տարին կլինի ավելի արդյունավետ, եւ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի շարունակական զարգացումը: Դրա ամենահուսալի գրավականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն է, որի 20-ամյակը կտոնենք 2012 թվականին:

Պաշտպանության բանակը եղել է, կա եւ կմնա մեր պարծանքն ու Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը:

Այս տոնական օրը ես ուզում եմ առաջին հերթին շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վետերաններին, պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, նրանց, ովքեր այս պահին կանգնած են խրամատներում եւ պաշտպանում են հայրենիքի սահմանները:

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր քույրերին ու եղբայրներին:

Արցախի Հանրապետության թանկագին քաղաքացիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ երջանկություն: Թող 2012 թվականը լինի ավելի հաջող ու բարեբեր: Թող այն ուրախություն պարգեւի մեր ժողովրդին, խաղաղություն ու բարեկեցություն՝ մեր երկրին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter