HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Կապանը

Ամփոփվել են ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացված հանրապետական ստուգատեսի արդյունքները 

Դեկտեմբերի 27-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվել են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» և «Լավագույն գյուղական մարզական համայնք» 2011թ. հանրապետական ստուգատեսների արդյունքները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը տեղեկացրել է, որ հանրապետական ստուգատեսներին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերը և Երևան քաղաքը: Ամփոփելով տվյալները`  2011 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» է ճանաչվել  Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար բաշխվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի միջև: «Լավագույն գյուղական մարզական համայնք» է ճանաչվել  Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղական համայնքը: Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղական համայնքը ճանաչվել է 2-րդը, իսկ 3-րդը` Կոտայքի մարզի Բջնի գյուղական համայնքն է եղել: «Լավագույն մարզական բակ» ստուգատեսի մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝                                    

1-ին տեղ` Լոռու մարզի Սպիտակ քաղաքային համայնքի

                          «Հյուսիս-արեմտյան թաղամասի» բակ                            

2-րդ տեղ`  Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքի

                          Տերյան փողոցի թիվ 1, 2, 3, և 4 շենքերի հարակից բակ

3-րդ տեղ` Երևան քաղաքի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի

                          Արարատյան զանգվածի, Կուրղինյան նրբանցքի 2-րդ շենքի բակ:

Բոլոր հաղթողներն արժանացել են դրամական պարգևավճարների: Միջոցառման շրջանակներում ամփոփվել են նաև ՀՀ-ում և ԼՂՀ-ում անցկացված  մարզական փառատոնի արդյունքները: Փառատոնի նպատակն է` ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում  Հայաստանի Հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում, ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացում:  Փառատոնն անցկացվել է ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում մայիսի-սեպտեմբեր ամիսներին: 2010թվականին փառատոնին  մասնակցել են՝ 23383 մարդ, իսկ 2011թվականին՝  24495  մարդ։  2011թ. տեղերը բաշխվել են հետևյալ կերպ`

 1-ին տեղ՝  Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնք 

2-րդ տեղ՝  Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնք

3-րդ տեղ՝  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքային համայնք

Միջոցառման շրջանակներում  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի շնորհակալագրերով պարգևատրվել են նաև փառատոնը լավագույն ձևով կազմակերպած 8 քաղաքային և գյուղական  համայնքները:

Դրանք են՝ Արագածոտնի մարզի Թալին, Արմավիրի մարզի Էջմիածին, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Արարատ, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր  քաղաքային համայնքներն  ու Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Գուգարք գյուղական համայնքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter