HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենզինի ցիստեռնները դուրս են եկել ուղեգծերից

Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.15-ին, տեղեկատվություն է  ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված երեք ցիստեռն դուրս են եկել երկաթուղային ուղեգծերից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Քանաքեռ» կայարանից բեռնաթափման հա­մար փակուղի մտնող թիվ 3452 շարժակազմի մոտ 240 տ բենզինով բեռնված չորս ցիստեռններից երեքը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս են եկել ուղեգծերից: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխադրումների տնօրինությունից հաղորդեցին, որ նախատեսվում են բենզինի վերամղման աշխատանքներ. ան­վտանգությունն ապա­հովելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ընթացքում  հաղորդում  ստացվեց, որ բռնկվել է բենզատար ավտո­մեքե­նա­յի առջևում գտնվող շարժիչի խլացուցիչը: Դեպքի վայր են մեկնել մի քանի  մարտական հաշավարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter