Նախարարն առաջարկել է կոնկրետ ծրագրային տեսքի բերել համատեղ նախագծերի իրականացման գաղափարները
Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանության նախարար Մոհամադի Զադեհինին: Վերջինս Հայաստանում է Իրանի նախագահի` ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանականերում:
Հանդիպման ընթացքում նախարար պարոն Հարությունյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտը` առանձնացնելով հատկապես բնապահպանական խնդիրներն ու համագործակցության հեռանկարները հայ-իրանական հարաբերությունների համատեքստում:
Մոհամադի Զադեհինն իր հերթին ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետաքրքրվածությունը համատեղ ծրագրերի իրականացման, տարածաշրջանային բնապահպանական խնդիրներում միասնական առաջարկություններով միջազգային կազմակերպություններում ներկայանալու, ինչպես նաև այսօր կնքված հայ-իրանական համաձայնագրի գործողությունները կոնկրետ ժամկետներում կյանքի կոչելու իր մոտեցումները:
ՀՀ բնապահպանության նախարարը առաջարկել է կոնկրետ ծրագրային տեսքի բերել Արաքս գետի ջրի համատեղ մոնիթորինգի, մաքրման կայանների կառուցման, անդրսահմանային համատեղ ազգային պարկ ստեղծելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնման և նախագծերի իրականացման գաղափարները:
Մոհամադի Զադեհինը հրավիրել է նախարար Հարությունյանին առաջիկայում պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն` համատեղ կատարված աշխատաքնքների ամփոփման և հետագա համագործակցության ընդլայնման նպատակով: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել