«Բազմաթիվ հարցեր»` ՀՀԿ-ի գործադիրի նիստում
Այսօր երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմինը նիստ է հրավիրելու: Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քննարկվելու են «բազմաթիվ հարցեր»:
Ըստ Գալուստ Սահակյանի` գործադիր մարմնի նիստը օրակարգ չունի, եւ միայն տեղում պարզ կլինի, թե ինչ է քննարկվելու: «Գործադիր մարմնի յուրաքանչյուր անդամ ինքն է հարցեր բարձրացնելու, որոնք էլ քննարկվելու են գործադիրի նիստում»,-ավելացրեց Գ. Սահակյանը:
ՀՀԿ-ի փոխնախագահը թեեւ չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվելու, սակայն ՀՀԿ-ի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ավելի շատ քննարկվելու է կուսակցության գալիք համագումարի հետ կապված հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել