HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ` ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՍՊ ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս ընդերքի շահագործում իրականացնելու դեպքի առթիվ:

Մասնավորապես' «Լիթոսֆեր» ՍՊ ընկերության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. հուլիսի 4-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նշված ՍՊԸ-ի տնօրենն առանց լիցենզիայի Արարատի տրավերտինի հանքավայրի «Արեւմտյան» տեղամասից հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով, լիցենզիայի պայմանագրով եւ լեռնահատկացման ակտով ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս իրականացրել է ընդերքի շահագործում:

Նախնական տվյալներով ընկերությունն արդյունահանել է ընդհանուր 2580 մ3 տրավերտինի զանգված' պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն' նախաքննություն կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter