HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շեշտակի աճել են

Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների' անցած յոթնօրյակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների' շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանահատվածի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ' արձակելով ավելի քան 2700 կրակոց:

ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել ապրիլի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «АК», «СВД», «Սև նետ», «ПК», «ДШК», «УТЕС» տիպի զինատեսակներից շփման գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա միայն երեք օրվա ընթացքում արձակել են շուրջ 1800 կրակոց:

Հրադադարի խախտման հետևանքով, դժբախտաբար, հայկական կողմն ունեցել է կորուստներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ թշնամու ակտիվությունը ճնշվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter