
Սահմանամերձ դպրոցների աշակերտների դասագրքերի և ուսանողների վարձավճարը մասնակի կփոխհատուցվի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց իր պահուստային ֆոնդից 103 մլն դրամ հատկացնել կրթության և գիտության նախարարությանը։ Այդ գումարից 26,5 մլն դրամը կուղղվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցմանը, իսկ 76 մլն դրամը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցմանը։
5-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման գումար կստանան Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզի դպրոցները։
Ինչպես նշվում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած որոշման նախագծում՝ այս ծրագրերի իրականացման արդյունքում այդ համայնքների բնակիչների սոցիալական վիճակը կբարելավվի, բնակավայրերից սոցիալական պայմաններից դրդված արտագաղթը կնվազի։
Մեկնաբանել