HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Հունաստանի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում մենք միասին անցել ենք բուռն փորձություններով և մարտահրավերներով լի ճանապարհ: Ձեր կատարած աշխատանքը մեծապես նպաստել է հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ տարբեր ուղղություններով»,- ասել է վարչապետը:

Իոաննիս Կորինթիոսը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: 

Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա զարգացման և գործարար կապերի սերտացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2006 թվականին: 

Տիգրան Սարգսյանը դեսպանի միջոցով իր ջերմ ողջույններն է հղել Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսին և մաղթել նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter