Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունները
Հոկտեմբերի 6-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ` արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արձանագրության հրապարակման պահից Իվան Ավանեսյանի հրաժարականը համարվում է ընդունված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել