
10 միլիոն դրամ՝ հաղթողներին ավտոմեքենայով պարգևատրելու համար
Կառավարության պահուստային ֆոնդից գործադիրի աշխատակազմին կհատկացվի 10 400 000 դրամ՝ «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներին ավտոմեքենայով պարգևատրելու համար։
Գործադիրը այօրվա նիստում հավանության արժանացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես ասվում է նախագծում, արդեն 15-րդ տարին է անցկացվում են այս մրցույթները և այս տարի դրանց հաղթողներին խրախուսելու համար անհրաժեշտ է հատկացնել 10 միլիոն 400 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաղթողին 5 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ ավտոմեքենա նվիրելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել