Դատապարտյալը հացադուլ է հայտարարել. նա բողոքում է դատարանների վճիռներից
Դեկտեմբերի 17-ին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ, 30-ամյա Էմիլ Վերդյանը հացադուլ է հայտարարել. նա բողոքում է դատարանների վճիռներից:
2008թ. հոկտեմբերի 2-ին Երևանի քրեական դատարանը Էմիլ Վերդյանին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,5,7,8 կետերով և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2011թ. նոյեմբերի 11-ին դատապարտյալը դիմել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իր քրեական գործը վերանայելու խնդրանքով:
Դատարանը մերժել էր Էմիլ Վերդյանի դիմումը: Երևանի քրեական վերաքննիչ դատարան նրա ուղարկած մյուս դիմումը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառով:
«Էմիլ Վերդյանը տեղափոխվել է առանձին խուց և գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հայտնում է արդարադատության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել