HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Արթուր Բադալյանին սրսկել են

Օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիները ինչ-որ բան են սրսկել: Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար:

Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով' Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երևանում' Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում:

Մինչդեռ, համագյուղացիների վկայությամբ, Արթուրը նման չէ իրեն, շրջում է մշուշոտ հայացքով:

Տավուշի մարզպետարանը նրա ընտանիքին' 20 հազար, իսկ Հաղարծինի գյուղապետարանը 80 հազար դրամ օգնություն է ցուցաբերել:

2009 թ. մայիսի 9-ին Արթուրն իր ընկերների հետ Հաղարծինից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ' սունկ հավաքելու: Անտառում մոլորվելով' նա հայտնվել էր Արբեջանի տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter