
Արծաթե մեդալակիր՝ ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը
Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը 50 կգ. քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարաությունը հայտնում է, որ նույն օրը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականի անդամ, 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը:
Հայաստանցի տղաներն առաջնությանը մասնակցում են հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:
2017 թվականի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Օգոստոսի 4-ից մրցագորգ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբիշները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել