HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա սեպտեմբերին:

Քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter