«ՉԻ». Ի՞նչ եփել այսօր
ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, թե եթե նույնիսկ ադրբեջանցիները պնդեն, որ Նախիջևանը «Նոյի թվից» իրենց պատմական տարածքն է եղել, «անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին»:
«ՉԻ» - Դիվանագիտական նրբագեղության այս գլուխգործոցը, պետք է ենթադրել, կոչված է ապացուցելու, որ Նախիջևանը մեր պատմական հայրնեիքն է, և ադրբեջանցիները դրա հետ կապ չունեն: Դա, ի դեպ, հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է տոլմայի հիշատակումը նպաստում միջազգային հանրության գիտակցության մեջ այդ մտքի արմատավորմանը:
Պրն Նալբանդյանն ընդամենը ցանկացել է ասել, որ Նախիջևանի' հայկական տարածք լինելը շատ ավելի անվիճելի է, քան տոլմայի' հայկական կերակրատեսակ լինել, և արդյունքում ստացվել է, որ պատմական հայրենիքը համեմատում է ուտելիքի (երկնային արքայությունը' ձվածեղի) հետ:
Ի դեպ, «ՉԻ»-ի տեղեկություններով, հայկական հեռուստաընկերություններից մեկին շտապ անհրաժեշտ է «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարի վարող: Հուսով ենք' պրն Նալբանդյանը բաց չի թողնի այդ հնարավորությունը: Հայ հեռուստադիտողները կշահեն, իսկ հայկական դիվանագիտությունը չի տուժի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել