HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ձերբակալվել է

«ՀԺ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ ուշ երեկոյան, ձերբակալվել է «Եղնիկներ» զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանը, որը դեկտեմբերի 14-ին հարվածել էր զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին, ինչի հետևանքով Նարեկը կորցրել է աչքը:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 7:20-ին, «Եղնիկների» ճաշարանում: Միջադեպի հետ կապված՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել են, որ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը և այդպիսով էական վնաս պատճառելը) քրեական գործ է հարուցվել:

Նշված հոդվածը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Մեկնաբանություններ (2)

G.A.H
Et Anasunin massayakan piti kaxen, vor das lini mnacac chobannerin, kamel Nareki korcrac mek achqi poxaren et entaspai 2 achqy hanen
rita
nman takanqnery iravunq chunen zoramasum an shxatelu inqy astcuc karni ir patijy nuyny inqy ktesni ir vordy vra ta astvac nmanin hraparakoren kaxen dat lini myusneri hamar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter